Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Փոխվեց առաջատարը

Փոխվեց առաջատարը
17.03.2015 | 11:13

18-րդ տուրից ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության գարնանային մրցաշրջանին վերջապես կարողացավ միանալ «Գանձասար-Կապանի» վերածված «Գանձասարը», ու դա ինքնին մեծ հաջողություն է, քանի որ կուտակված ճշտեցումների հետ կապված ակումբը հայտնվել էր ընդհուպ լուծարվելու վտանգի առաջ: «Ալաշկերտի» հետ տնային խաղում թիմը, ճիշտ է, թեև պարտվեց 2։3 հաշվով, սակայն ուրախալի է, որ չի կորցրել մրցակցի դարպասը տանող ճանապարհը:
Տուրը հատկանշական էր նաև նրանով, որ եղավ առաջատարի փոփոխություն: Հաղթելով «Շիրակին» (2:1)` «Փյու-նիկը» 39 միավորով գլխավորեց աղյուսակը: Մյուս երկու հանդիպումներում գրանցվել են ոչ-ոքիներ. երկուական գնդակ են փոխանակել «Միկան» ու «Բանանցը», իսկ «ՈՒլիս»-«Արարատ» դիմակայությունում դարպասները մնացել են անառիկ:
Երկրորդ տեղում գտնվող «ՈՒլիսն» ունի 38, նրան հաջորդող «Շիրակը»` 31 միավոր: Աղյուսակն ութ միավորով եզրափակում է «Արարատը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ